«Ազգովի մի խնդիր ունենք՝ գնահատել մեր անցյալը, ներկան և մտածել ապագայի մասին, այլ խնդիր չունենք: Մեր խնդիրն է, որպեսզի մենք հարատևենք, գոյատևենք և հաջորդ սերունդների համար կանխատեսելի, անվտանգ ու բարեկեցիկ ապագա ապահովենք:
Այսօր նախկինը կարելի է ասել՝ հպարտանալուն և գովաբանելուն հավասար բառ է, որն արտահայտվում է այդպես, որովհետև նախկին նշանակում է պետության կայացում, զարգացում, նշանակում է անվտանգություն, խաղաղություն»,- մայիսի 9-ին «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը